Պարեկները վրացական համարանիշներով մեքենայում «Մակարով» ատրճանակ են հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News

260234.jpg

Այսօր՝ մայիսի 16-ին, Երևան քաղաքի պարեկները Ազատություն պողոտա - Բաբայան փողոցի խաչմերուկում ստուգման նպատակով կանգնեցրել են վրացական համարանիշներով BMW մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը փորձել է պարեկներին համոզել, որ իր մոտ ամեն ինչ կարգին  է։ Սակայն պարեկների ուշադրությունից չի վրիպել, որ նրա ավտոմեքենայի սրահում զենքի նմանվող առարկա կա։ 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ պարեկները BMW-ի վարորդին տեղափոխել են Ոստիկանութան Արաբկիրի բաժին, ավտոմեքենան էլ՝ նույն բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ավտոմեքենայում հայտնաբերվել է մարտական «Մակարով» տեսակի ատրճանակ։ 

Դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ։

Կայքի տեղեկություններով՝ BMW-ի վարորդը Տավուշի մարզի բնակիչ 35-ամյա Արման Ղ-ն է։ BMW-ում եղել է նաև ուղևոր՝ Ուզբեկստանի Հանրապետության քաղաքացի 26-ամյա Ա․ Աբտուկակխորինը։

Ոստիկանությունը պարզում է, թե այդ 2-ից ում է պատկանում ատրճանակը։

--00—ԶՀ