Ազատի կացարանի հրդեհի գործով կալանավորված կապիտանի խափանման միջոցը երկարացվել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News

ազատ

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում 15 զինծառայողի մահվան պատճառ դարձած հրդեհի գործով մեղադրյալ, կապիտան Եղիշե Հակոբյանը կշարունակի մնալ կալանավորված։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, բավարարել է Հակոբյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու մասին քննիչի միջնորդությունը։

Այդ մասին «Փաստինֆո»-ին հայտնել է պաշտպան Հովսեփ Սարգսյանը։

Սարգսյանը հավելել է, որ դատարանի որոշման դեմ բողոք կներկայացվի։

--00—ՍՊ