Գոնե Ազատի կացարանի հրդեհի գործով հանրությանը տրամադրեն ճշմարտությունը․ փաստաբանը՝ գլխավոր դատախազին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, 24News

ազատ

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը քիչ առաջ հայտարարել է, որ Ազատ գյուղում տեղակայված զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով կա 4 կալանավորված անձ։ Կարծում եմ, որ գոնե այս գործի վերաբերյալ իրավասու պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք հանրությանը պետք է տրամադրեն բացառապես ստուգված ու ճշմարիտ տեղեկատվություն։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողների ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանը:

«Այս գործով կալանավորված 4 անձ չկա։ Քրեական վարույթի շրջանակներում հանրային քրեական հետապնդում է իրականացվում թվով 5 անձի նկատմամբ, որից 3-ը կալանավորված են, իսկ 2-ի նկատմամբ որպես խափանման միջոց՝ ընտրված է բացակայելու արգելքը»,- հավելել է նա:

--00—ՍՊ