Ազատի զորամասի հրդեհի վարույթով մեղադրյալ սպան կալանավորվել է երկու ամսով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

ազատի գործ

Գեղարքունիքի մարզի Ազատ բնակավայրում տեղակայված զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի վարույթով մեղադրյալ կապիտան Եղիշե Հակոբյանը 2 ամսով կալանավորվել է։ Այս մասին 24News-ին ասաց Հակոբյանի փաստաբան Հովսեփ Սարգսյանը:

Սարգսյանն ասաց, որ դատարանի որոշումը բողոքարկելու է. «Կալանավորել են, որ ի՞նչ անեն։ Վարույթ իրականացնող մարմինը պատշաճ քննություն չի իրականացրել, չի հիմնավորել, թե ինչու պետք է Հակոբյանը կալանավորվի։ Նա պատրաստակամություն էր հայտնել ցուցմունք տալ»։

Հովսեփ Սարգսյանն նշեց նաև, որ Հակոբյանի առողջական վիճակը բավարար է, կալանավայր է տեղափոխվել։

Կապիտան Եղիշե Հակոբյանին մեղսագրվում վառարանը բենզինով վառելու արարքը, որն առաջացրել է 15 զինծառայողի մահ։

Սերգեյ Առաքելյան

--00—ՍՊ