Առողջապահության նախարարությունը դատապարտում է ՇՕ մեքենայի թիրախավորման ադրբեջանական հերթական դեպքը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

AN

Այսօր 16:15-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին կրակ են բացել վիրավոր զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ:

Առողջապահության նախարարությունը դատապարտում է մասնագիտական պարտականությունները կատարելիս բուժաշխատողների և շտապօգնության մեքենայի թիրախավորման հերթական դեպքը:

Նման գործողությունները խախտում են միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը և պետք է խստագույնս դատապարտվեն,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ։ 

--00—ՍՊ