Առողջապահության նախարարությունը վերսկսել է «Առողջ ապրելակերպի» իրազեկման հանրային արշավը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News

ԱՆ

Պիլոտային ծրագրի հաջող ավարտից հետո առողջապահության նախարարությունը վերսկսել է «Առողջ ապրելակերպի» իրազեկման հանրային արշավը: Տեղեկանում ենք Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։ 

Առաջին կանգառը Վայոց ձորի մարզկենտրոնն է: Եղեգնաձորցի 13-18 տարեկան երիտասարդները Կարմիր խաչի կամավորների հետ մասնակցել են սպորտլանդիայի, մեկ տասյակի հասնող սպորտային խաղերի, ինչպես նաև` քայլերթի:

Եղեգնաձորում «Առողջ ապրելակերպի» արշավի մեկնարկին ներկա է եղել առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը:

Նման արշավներ կազմակերպվելու են Հայաստանի բոլոր տասը մարզերում: Վաղը հերթը Կապանինն է:

--00—ՍՊ