Ավանեսյանը ծանոթացել է դատապարտյալներին մատուցվող բուժօգնության որակին, պայմաններին, լսել խնդիրները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

ԱՆ

Ազատազրկված անձանց մասնագիտացված բուժօգնության տրամադրող «Քրեակատարողական բժշկություն կենտրոն» ՊՈԱԿ-ի կառավարումը Կառավարության որոշմամբ կիրականացնի առողջապահության նախարարությունը։

Անահիտ Ավանեսյանն այսօր այցելել է Քրեակատարողական բժշկական կենտրոնի «Արմավիր» ստորաբաժանում, որտեղ ծանոթացել է դատապարտյալներին մատուցվող բուժօգնության որակին, պայմաններին, լսել ազատազրկված անձանց բարձրացրած խնդիրները։

Իսկ «Քրեակատարողական բժշկություն կենտրոն» ՊՈԱԿ-ի «Դատապարտյալների հիվանդանոցում» նախարարը շրջել է ախտորոշիչ, ինֆեկցիոն, հոգեբուժական, թոքախտաբանական, ընդհանուր թերապիայի և պալիատիվ օգնության, նարկոլոգիական բաժանմունքներում, վիրաբուժական կաբինետում, դեղատանը։ Անահիտ Ավանեսյանին են ներկայացվել հիվանդանոցի հնարավորությունները, հագեցվածությունն ու առկա կարիքները։

Քննարկվել են քրեակատարողական հիմնարկներում հիվանդանոցային, մասնագիտացված բժշկական ծառայությունների որակը բարելավելու հնարավորությունները։

--00—ՍՊ