Մարգարիտա Սիմոնյանին պայթուցիկի նմանվող ծանրոց են ուղարկել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News

Screenshot 2023-05-19 162537

Աշխատանքի վայրում պայթուցիկի հետքերով ծանրոց է ուղարկվել RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի անունով: Այս մասին Սիմոնյանը գրել է իր տելեգրամյան ալիքում։ «Ոստիկանությունը զբաղվում է դրանով»,-նշել է Սիմոնյանը։

Քիչ անց մեկ այլ գրառմամն Սիմոնյանը տեղեկացրել է.

«Ծանրոց Հոնկոնգից. պայթուցիկ սարք չի եղել։ Բայց ահա թե ինչ պարզվեց. ասում են, որ դա մի տեսակ «վիբրացիոն փամփուշտ» է սեռական արկածների համար: Իսկ ինձ համար դա ինչ-որ մատիտատուփ էր։

Իմ կյանքն ավելի ու ավելի հետաքրքիր է դառնում»:

--00—ՅՄ