Թող Փաշինյանն իրեն պատռտի, պատերով տա, հազար հատ թուղթ ստորագրի, ինքը չի որոշելու դա. Բագրատ Սրբազան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

Դժբախտաբար, մեր երկրում կալանքը որպես խափանման միջոց ընտրելը դարձել է պատժի գործիք։ Տիկին Գայանեին և մնացած բոլորին փորձում են սպառնալ՝ նվազեցնելով այն սրբազան զգացումը և դերակատարումը, որը մեր ծնողներն ունեն և կարող են ունենալ։ Այս մասին կառավարության շենքի մոտ 24News-ի հետ զրույցում հայտարարեց ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ նշելով, որ ամբողջ ազգով կալանավորված վիճակում ենք։

Բագրատ Սրբազանը նշեց, որ չի լսել և չի էլ լսելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը․ «Եթե սա քաղաքականության մասին է, ուրեմն վայ մեզ։ Սա մեր կենսագրությունն է։ Ոչ մեկ ոչ մեկին իրավունք չի տվել իմ կենսագրությունը գողանալու, իսկ այդ գողերը այս շենքում նստած են»,-ասաց նա։

Տավուշի թեմի առաջնորդն ընդգծեց՝ փող Փաշինյանն իրեն պատռտի, պատերով տա, հազար հատ թուղթ ստորագրի, ինքը չի որոշելու դա․ «Թող չնայեն մեր ժողովորդի, այսպես ասած, ապատիայի մեջ լինելը։ Վստահեցնում եմ՝ այն հրաբուխը, որը հավաքվել է իրենն ասելու է»։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ