ՄԻՊ-ի աջակցությամբ կազմակերպության դադարեցված գործունեությունը վերականգնվել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

1-n264014-1

Փաստաբանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ մուտքագրված բողոքով տեղեկացրել է, որ քրեական վարույթի շրջանակում, գործողություններ իրականացնելու նպատակով, իր վստահորդին պատկանող կազմակերպության գործունեությունը դադարեցվել է:

Ըստ նրա՝ կազմակերպության տևական ժամանակ չգործելու հետևանքով տնտեսվարողը և աշխատակիցները կրում են էական վնասներ: Խնդրել է Պաշտպանի իրավասության շրջանակում ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ խնդիրը կարգավորելու նպատակով:

Մարդու իրավունքների պաշտպանը՝ կարևորելով տնտեսվարողի և աշխատակիցների իրավունքների ու օրինական շահերի ապահովումը պարզաբանումների պահանջով դիմել է համապատասխան իրավասու պետական մարմին։

Պաշտպանի արագ արձագանքման արդյունքում կազմակերպության գործունեությունը վերականգնվել է:

--00—ՅՄ