Դրական հանդիպումներ են եղել. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը՝ ՀՀ կատարած այցի մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News

37020_b

Դրական հանդիպումներ Երևանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱԽ քարտուղար Գրիգորյանի հետ։ Այս մասին թվիթերի իր էջում գրել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։

«Քննարկվել են ՆԱՏՕ-Հայաստան համագործակցության և տարածաշրջանային անվտանգության դինամիկան բարձրացնելու ուղիները, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի ներկա իրավիճակը վերջին բանակցություններից հետո»,-գրել է նա։

--00—ՅՄ