Կիրառվել է ընդհանուր 6,000,000 դրամի տուգանք․ Արցախում գների վերահսկման աշխատանքների մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News

258744

ԱՀ պետական տեսչությունների կառավարման կոմիտեն տեղեկացնում է, որ մարտ ամսից սկսված գների վերահսկման աշխատանքների արդյունքներով ԱՀ պետական տեսչությունների կառավարման կոմիտեի կողմից՝

• հարուցվել է 92 վարչական վարույթ,

• ներկա պահին վարույթ է ընթանում 26 տնտեսվարողի մասով,

• կիրառվել է ընդհանուր 6,000,000 դրամի տուգանք,

• կասեցվել է մեկ տնտեսվարողի տնտեսական գործունեություն,

• ինչպես նաև 2-րդ անգամ խախտում է հայտնաբերվել 2 տնտեսվարողի մոտ, որոնց տնտեսական գործունեությա  կասեցման որոշումները ուղարկվել են ծանուցման։

Բացի նախընթաց ժամանակաշրջանում շրջաններում կատարված ստուգումներից՝ վերջին օրերին, պետական նախարարի հանձնարարությամբ, իրականացվել են ստուգումներ  նաև Մարտակերտ քաղաքում և շրջանի մի շարք համայնքներում, կազմվել է ընդհանուր 11 խախտման արձանագրություն և հարուցվել վարչական վարույթներ։

Տեղեկացնում ենք նաև, որ անկախ այն հանգամանքից, որ ԱՀ կառավարության համապատասխան որոշմամբ շրջանների համայնքներում վարչակազմերի  և համայքապետարանների կողմից պետք է իրականացվի վերահսկողական գործառույթ, ԱՀ պետական տեսչությունների կառավարման կոմիտեն, որպես հանրապետական վարչական վարույթ իրականացնող լիազոր մարմին, զուգահեռ պարբերաբար շարունակելու է իրականացնել ստուգումներ նաև շրջաններում  և հայտնաբերված բոլոր խախտումների մասով շարունակելու ենք հարուցել վարչական վարույթներ` կայացնելով օրենքով սահմանված համարժեք վարչական որոշումներ։

Կարևորելով նաև հանրային վերահսկողության մեխանիզմը՝ հորդորում ենք քաղաքացիներին՝ հաստատված գնացուցակի խախտումներ նկատելու դեպքում զանգահարել 5099 կամ 047960124 հեռախոսահամարներին:

--00—ՅՄ