Ստեփանակերտի շուկայում վաղվանից վերահսկողություն կկազմակերպվի․ հայտարարություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 20, 24News

արցախ

 

ԱՀ Պետական տեսչությունների կառավարման կոմիտեն հայտարարություն է տարածել․

«Տեղեկացնում ենք, որ վաղվանից Ստեփանակերտի կենտրոնական շուկայում պետական տեսչությունների կառավարման կոմիտեն շուկայի կազմակերպիչ իրավաբանական անձի հետ միասին կիրականացնի ոչ միայն վերահսկողություն, այլ նաև հսկողություն` առավոտյան ժամը 9-ից մինչ շուկայի աշխատանքների ավարտը:

Կոմիտեի համապատասխան տեսչության աշխատակիցները կիրականացնեն աշխատանքներ տեղական առկա սակավ մթերքի վաճառքի գների կարգավորման ուղղությամբ, իսկ այլ միրգ-բանջարեղենի վաճառքով զբաղվող իրավաբանական անձանց նկատմամբ կիրականացվի վերահսկողություն` հերթապահ խմբերով դիտարկումների միջոցով։

Կոչ ենք անում քաղաքացիներին ապահովել նաև պատշաճ հանրային վերահսկողություն և կոմիտեի 50-99 թեժ գծի համարին զանգահարել խախտումներ նկատելուն պես»։