Փաշինյանը կրկին պատասխանատվությունը զինվորականության ուսերին է գցում․ քաղաքագետը՝ անկլավների մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News

քաղաքագետ

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ակնհայտ է, որ, այսպես կոչված անկլավների հարցն օրակարգ է եկել Փաշինյանի հետպատերազմյան «տաղանդավոր» դիվանագիտության հետևանքով: Այս հարցում Դավիթ Տոնոյանի այսօրվա պնդումներն արժանահավատ են թվում, մանավանդ, որ հենց Փաշինյանի մարզպետներից մեկն էր համառորեն պնդում, թե Տիգրանաշենը հանձնելու թեմա չկա: Ակնհայտ է, որ Փաշինյանը հետին թվով դարձյալ պատասխանատվությունը զինվորականության ուսերին բարդելու հարց է լուծում»։ 

--00—ՍՊ