Կադրային փոփոխություններ՝ ՆԳՆ Ոստիկանությունում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, 24News

Վահե

Այսօր՝ մայիս 30-ին, ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի հրամաններով կադրային փոփոխություններ են տեղի ունեցել ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ՀՀ ՆԳ նախարարի հրամանով ոստիկանության գնդապետ Ռուբեն Ներսիսյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ:

Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով Ռ. Ներսիսյանը ազատվել է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Նաիրիի բաժնի պետի պաշտոնից:

ՀՀ ՆԳ նախարարի մեկ այլ հրամանով, ոստիկանության գնդապետ Արման Պապյանն ազատվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժնի պետի պաշտոնից՝ անցնելով կենսաթոշակի։

Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով Սանթուր Դուրգարյանն ազատվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Չարենցավանի բաժնի պետի տեղակալի պաշտոնից և Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Նաիրիի բաժնի պետ: 

ՀՀ ՆԳ նախարարի հրամանով, իր դիմումի համաձայն, աշխատանքից ազատվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանը:

Ոչ միայն ոստիկանության, այլև նաև ուժային կառույցներում Ռ. Ներսիսյանը, Ա. Ղազարյանը, Ա. Պապյանը, համարվում են պրոֆեսիոնալներ, իրենց գործի գիտակ, լավ տիրապետել են օպերատիվ իրավիճակին, և ոստիկանության որ բաժիններում էլ ղեկավար պաշտոններ են զբաղեցրել, այդ բաժիններում հանցագործությունների կանխման, նախականխման և բացահայտման ցուցանիշները եղել են բարձր: Նշված անձինք ճանաված են նաև որպես մարդկային բարձր հատկանիշներով օժտված սպաներ:
 

--00—ՍՊ