Արթուր Ավետիսյանը օղակների վարժության ոսկե մեդալակիր է դարձել. World Challenge Cup

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News

l-0x0wh-786x458z-1

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Ավետիսյանը ոսկե մեդալ է նվաճել Խորվաթիայի Օսիեկ քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության World Challenge Cup մրցաշարի օղակներ վարժությունում։

Եզրափակչում նա վաստակել է 14,666 միավոր։

Հիշեցնենք, որ այսօր World Challenge Cup մրցաշարի հենացատկ վարժությունում ոսկե մեդալ էր նվաճել Արթուր Դավթյանը։

--00—ՅՄ