Շատ էի կարոտել Հայաստանն ու թիմակիցներիս․ Սպերցյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, 24News

ddg

Հայաստանի հավաքականի ու ռուսական «Կրանոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ՀՖՖ-ի հետ զրույցում խոսել է ռուսական թիմի անցկացրած մրցաշրջանի,  լավագույն ասիստենտ և կիսապաշտպան ճանաչվելու, ավագի թևկապը կրելու պատասխանատվության և  Գեորգի Հարությունկանի՝ գլխավոր թիմ տեղափոխության մասին։

«Դժվար մրցաշրջան էր Կրասնոդարի համար։ Անձամբ ինձ համար մրցաշրջանը հաջողված էր, քանի որ դարձա լավագույն կիսապաշտպան։ Շնորհակալ եմ մարզչին վստահության համար»,-ասել է Սպերցյանը։

Խոսելով հավաքականի առաջիկա խաղի մասին «Կրանոդարի» ֆուտբոլիստն ասել է․

«Շատ էի կարոտել Հայաստանն ու թիմակիցներիս։ Դրական տրամադրությամբ պատրաստվում ենք առաջիկա հանդիպմանը»,-ասել է Սպերցյանը, փոխանցում է Armsport-ը։ 

--00—ՍՊ