Նիկոլին ոչ թե հարց տալ է պետք, այլ վռնդել․ Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 19, 24News

sharm.jpg

Փաշինյանին ոչ թե հարց տալ է պետք, այլ վռնդել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Էդուարդ Շարմազանովը։

«Խորհրդարանական ընդդիմությունը ճիշտ է անում,որ չի մասնակցում 44-օրյա պատերազմի «քննիչ հանձնաժողովի» Փաշինյանի մասնակցության նիստին։ Ամեն ինչ ասված է։ Նիկոլ Փաշինյանն է բերել պատերազմ։ Նա է ասել՝ Արցախը Հայաստան է եւ վերջ։ Նիկոլն է «դաբրո տվել» նոր պատերազմ՝նոր տարածքներ հիմար թեզին։

Նիկոլն է Տավուշյան մարտերից հետո իրեն հռչակել հաղթանակած «գերագույն հրամանատար»։ Նիկոլն է ասել՝ մեր բանակը տարածաշրջանում խնդիր լուծող բանակ է։ Նիկոլն է ասել՝ Ադրբեջանը կառուցողական է։ Նիկոլն է ասել՝ ինչ պետք է ,դա էլ բանակցում եմ։ Նիկոլն է ասել՝ բանակցությունը սկսում եմ իմ սեփական զրոյական կետից։
Նիկոլն է ասել՝ հաղթելու ենք։ Նիկոլն է հրաժարվել Պուտինի առաջարկից կանգնեցնելու պատերազմը։ Նիկոլն է կապիտուլյացիան ստորագրել։ Նա է հանձնել Շուշին,Հադրութն ու Արցախի Հանրապետության 75 տոկոսը։ Նիկոլն է հանձնել Սեւ լճի 30 տոկոսը։
Նիկոլն է հանձնել Գորիս-Կապան 21 կմ ճանապարհը։ Նիկոլն է հանձնել Լաչինը,Սուսը եւ Աղավնոն։ Նիկոլի պատճառով է օկուպացվել ՀՀ-ի 150 քառ.կմ տարածքը։ Նիկոլն է ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում։ Նիկոլն է Արարատն ու Նոյան տապանը ՀՀ-ի հետ կապ չունեցող համարում։ Այսքանից հետո ի՞նչ հարց տան դրան։ Նիկոլին ոչ թե հարց տալ է պետք,այլ՝ վռնդել»։

--00--ԶՀ