ՆԱՏՕ-ն Պրիգոժինի ապստամբությունից հետո կապ է հաստատել ՌԴ ՊՆ-ի հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 25, 24News

347412724_542498154748813_7697073150652188712_n.thumb_.jpg

«Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության ղեկավար Եվգենի Պրիգոժինի ռազմական ապստամբության փորձից հետո ՆԱՏՕ-ն կապ է հաստատել Ռուսաստանի պաշտպանության նախարարության հետ։ Այս մասին գրել է La Repubblica-ն։

Հրատարակությունը հաղորդել է, որ դաշինքը վախենում է հնարավոր միջուկային միջադեպից, և այդ կապակցությամբ ՆԱՏՕ-ի և ՌԴ պաշտպանության նախարարության միջև «ոչ պաշտոնական շփումներ» են տեղի ունեցել՝ կապված «Վագների» իրավիճակի հետ։

ՆԱՏՕ-ի ուշադրությունը կենտրոնացել է ավելի քան 1,4 հազար միջուկային մարտագլխիկների վրա։ Արևմուտքը ցանկանում էր հասկացնել, որ իր ուժերը որևէ դեր չեն ունեցել ապստամբների գործողություններում:

Նշվում է, որ ապստամբության մասին լուրը տարածվելուն պես առաջին հայտարարությունը եղել է «էսկալացիայի ռիսկից խուսափելն» ու «միջուկային միջադեպ թույլ չտալը»։

Ըստ La Repubblica-ի՝ դաշինքի շտաբի հետ կապ հաստատած անձանց թվում է եղել նաեւ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

--00--ԶՀ