Ամառային զորակոչի մեկնարկի կապակցությամբ Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ կենտրոնական  հավաքակայան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, 24News

ae70d484-0167-43d4-aefb-28ca158cb624.jpg

2023 թվականի ամառային զորակոչի մեկնարկի կապակցությամբ հունիսի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար  Սուրեն Պապիկյանը ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի ուղեկցությամբ այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական  հավաքակայան: Պաշտպանության նախարարը  շնորհավորել է սպայակազմին և  զինակոչիկներին՝ ԶՈՒ  համալրման հերթական փուլի մեկնարկի առթիվ:   
Նախարար Պապիկյանը հետևել է  զորակոչային հանձնաժողովների  աշխատանքին, զրուցել  զորակոչիկների հետ, մաղթել բարի և անվտանգ ծառայություն: Պաշտպանական գերատեսչության  ղեկավարը զորակոչիկներին ներկայացրել է ԶՈՒ-ում մեկնարկած  «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը, որի  մասնակից կարող է  դառնալ զորակոչիկներից յուրաքանչյուրը և օգտվել ծրագրի ընձեռած հնարավորություններից:    Սուրեն Պապիկյանը  հանձնարարականներ է տվել զորակոչի աշխատանքներին ներգրավված ծառայությունների ղեկավարներին` գործընթացը պատշաճ և թափանցիկ անցկացնելու համար:

--00--ԶՀ