Մոլդովան դուրս եկավ ԱՊՀ ՄԽՎ-ից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24News

512.thumb_.jpg

Մոլդովայի կառավարությունը հավանություն է տվել 1995 թվականի մայիսի 26-ին Մինսկում կնքված ԱՊՀ մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի մասին համաձայնագիրը չեղյալ հայտարարելու մասին օրենքի նախագծին։

Ավելի վաղ Մոլդովայի խորհրդարանի նախագահը հայտարարել էր, որ պատրաստվում են դադարեցնել անդամակցությունը ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովին, համաձայնագրի չեղարկումը ավարտին կհասցվի մինչև խորհրդարանի ամառային նստաշրջանի ավարտը։

«Մոլդովայի Հանրապետության համար նշված հարթակը չի ծառայել իր նպատակին, այն է՝ լուծել վերջին տասնամյակների ընթացքում մեր պետության առջև ծառացած իրական խնդիրները, օրինակ՝ Մերձդնեստրյան հակամարտությունը։ Հաշվի առնելով, որ Մոլդովայի մասնակցությունը ԱՊՀ ՄԽՎ-ում՝ արված ներդրումների և օգուտի հարաբերակցության առումով, չի արդարացնում ակնկալիքները, նպատակահարմար է համարվում չեղյալ հայտարարել նշված համաձայնագիրը»,- ասված է օրենքի նախագծի հիմնավորման մեջ։

--00—ԶՀ