Արմեն Փամբուխչյանն ազատվել է ԱԻ նախարարի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24News

սս

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հունիսի 28-ին հրամանագիր է ստորագրել․

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.

Արմեն Փամբուխչյանին 2023 թվականի հունիսի 30-ից ազատել արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնից»:

--00—ՍՊ