ԱՄՆ պետքարտուղարությունը թույլատրել է 440 միլիոն դոլարի ռազմական մատակարարումներ Թայվանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 30, 24News

1114466.jpg

ԱՄՆ պետքարտուղարությունը որոշում է ընդունել հավանություն տալ Թայվանին 440,2 միլիոն դոլար գումարի զինամթերքի և ռազմական տեխնիկայի հնարավոր վաճառքին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Պենտագոնին առընթեր պաշտպանության և անվտանգության բնագավառում համագործակցության գործակալությունը։

Մասնավորապես, հաղորդագրության մեջ հստակեցվում է, որ հավանություն է տրվել 332,2 մլն դոլար գումարի 30 մմ տրամաչափի զինամթերքի և օժանդակ սարքավորման, ինչպես նաև 108 մլն դոլարի ռազմական փոխադրամիջոցների պահեստամասերի ու վերանորոգման մասերի մատակարարմանը։

Գործակալությունը հաղորդել է, որ մատակարարումներն իրականացվելու են Համատեղ լոգիստիկ աջակցության համաձայնագրի շրջանակներում։

Գործակալությունը շեշտել է, որ ենթադրվող վաճառքը «ոչ մի բացասական ազդեցություն չի ունենա ԱՄՆ-ի պաշտպանական պատրաստվածության վրա»։

Պեկինը Թայվանին ԱՄՆ-ի ռազմական մատակարարումները դիտարկում է որպես Չինաստանի ինքնիշխանության խախտում և ներքին գործերին միջամտություն:

--00—ԶՀ