Ավազի ապօրինի արդյունահանման դեպք է հայտնաբերվել Արագածոտնի մարզում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 30, 24News

dd

Այսօր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները հայտնաբերել են ավազի ապօրինի արդյունահանման դեպք: 

Տեսչական մարմնի հաղորդմամբ՝ Արագածոտնի մարզի Ղազարավան համայնքում հայտնաբերվել են ավազակոպճային խառնուրդով բեռնված «Կամազ» մակնիշի 2 բեռնատար և 1 բարձող մեքենա: Տեսուչները դադարեցրել են ավազակոպճային խառնուրդի ապօրինի դուրսբերման աշխատանքները։ 

Հայտնաբերված մեքենաները տեղափոխվել են Ոստիկանության հատուկ պահպանվող տարածք։ 

Նախապատրաստվում են նյութեր:

--00—ՍՊ