ՀՅԴ-ն Մակրոնին վատ դրության մեջ չի գցել, Ֆրանսիայի դեսպանը միշտ էլ կանչվում է Ադրբեջանի ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 3, 24News

ՀՅԴ-ն Մակրոնին վատ դրության մեջ չի գցել, Ֆրանսիայի դեսպանը միշտ էլ կանչվում է Ադրբեջանի ԱԳՆ: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանը։

Վարդանյանի համոզմամբ, Վաշինգտոնում բանակցություններ չկան, ընդհակառակը, տպավորություն է, թե զենքը դրել են ՀՀ-ի կողմից բանակցողների գլխներին ու ասում են՝ բանակցի։ Պատգամավորի պնդմամբ, Ադրբեջանը ոչինչ չի պատրաստվում զիջել և հենց այս իմաստով բանակցելը դառնում է անիմաստ, քանի որ առաջնայինը ոչ թե խոսելն է, այլ թե ինչ են խոսում։

Պատգամավորը նաև նշեց, որ կա էսկալացիայի սպառնալիք, Ադրբեջանը անընդհատ ուժով և սպառնալիքով իր կամքն է թելադրում։ Ըստ նրա՝ Ալիևն ու Էրդողանը պե՞տք է անպայման հասնեն Երևան, որ նոր հասկանանք, թե ինչ ծանր է իրավիճակը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԶՀ