Փաշինյանը զգում է, որ վարկանիշը տապալվում է, հաց ու տեսարան է ապահովում. Նաիրա Զոհրաբյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 5, 24News

Փաշինյանը զգում է, որ վարկանիշը տապալվում է, հաց ու տեսարան է ապահովում։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց «Անվտանգություն և ժողովրդավարություն» ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը։

Զոհրաբյանի համոզմամբ, չի կարելի մեղադրել ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին, քանի որ նա կրկնում է Նիկոլ Փաշինյանին։ Ըստ նրա՝ հենց Փաշինյանն է Պրահայում Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում և այլ երկրների ներկայացուցիչները նրան են հղում անում։

Զոհրաբյանը նաև խիստ քննադատության ենթարկեց նաև ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Մարիա Կարապետյանին, որը հայտարարել էր, թե ՀՀ-ն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Արցախն էլ՝ ներառյալ։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ