Վարչապետի անբովանդակ խաղաղության օրակարգը տապալվել է, ինքն այդ հարցերը չի որոշում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News

Վարչապետի անբովանդակ խաղաղության օրակարգը տապալվել է, ինքն այդ հարցերը չի որոշում։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։

Հայրապետյանի համոզմամբ, Փաշինյանն ու ՀՀ ռազմաքաղաքական իշխանությունը չունեն օրակարգ ո՛չ դաշնակիցների, ո՛չ էլ հակառակորդների հետ փոխհարաբերություններում։ Ըստ նրա, իշխանությունը չգիտի, թե իրենից ինչ են ուզում և ակնկալում, նույնիսկ չեն հասկանում, թե հենց իրենք ինչ են ուզում։ Այսինքն, ՀՀ անվտանգային համակարգը բարձիթողի վիճակում է։ 

Փորձագետի կարծիքով, Ադրբեջանը կանգ չի առնելու, միջանցքից հետո անկլավներ է պահանջելու և այսպես շարունակ ու այս առումով հնարավոր չէ Երևանում նստել, ինչ-որ հարցեր լուծել։ Հայրապետյանի գնահատմամբ, Փաշինյանն անընդհատ ստում է և նույնիսկ Աստվածաշնչից մեջբերումներ անելիս խախտում է գլխավոր պատվիրանը։

--00--ԱՀ