Նախարարը Մեծ Բրիտանիայում խոսել է երեխաների իրավունքների պաշտպանության վերաբերյալ ծրագրերի մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 6, 24news

l-0x161wh-1920x1119z-0.4094

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են՝ Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ Լորդ Լամինգի և դպրոցական համակարգի և ուսանողների ֆինանսների հարցերով խորհրդարանական փոխպետքարտուղար, Կրթության և երեխաների խնամքի հարցերով նախարար Բարոնուհի Բարանի հետ։

Քննարկվել են երկու երկրների սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները. երեխաներին, հաշմանդամություն ունեցող անձանց և այլ խոցելի խմբերին մատուցվող ծառայությունների որակի բարելավման, պետության կողմից տրվող սոցիալական աջակցության հարցերը։ Աշխատանքների արդյունավետ իրագործման համար կարևորվել են երկուստեք փորձի փոխանակման հնարավորությունը։

Զրույցի ընթացքում նախարար Նարեկ Մկրտչյանը խոսել է կանանց և երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացվող ծրագրերի մասին՝ այդ գործընթացում կարևորելով պետության, միջազգային և հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև համայնքների փոխգործակցությունը։ Անդրադարձել է Հայաստանում երեխաների խնամքի հաստատությունների գործունեության, մատուցվող ծառայությունների, ներառականության ապահովման և այլ հարցերի։

Լորդ Լամինգն ու Բարոնուհի Բարանն իրենց հերթին ներկայացրել են Մեծ Բրիտանիայի երեխաների  իրավունքների պաշտպանության և կրթության, խոցելի խմբերի տնտեսական ակտիվացմանն ուղղված, կանանց ներուժի օգտագործման, ընտանիքի պահպանման մոդելներն ու ուղղությունները։

Ընդգծելով երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների, ինչպես նաև ոլորտային արդյունավետ համագործակցության դերը՝ երկուստեք շեշտվել է համատեղել ջանքերը՝ քննարկված հարցերի ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքների իրականացման համար։

--00—ՅՄ