Արևմուտքն օգտագործում է Նիկոլին իր շահերի սպասարկման համար. Զաքարյանը՝ Արցախի մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 7, 24news

Չեմ կարծում, որ Միացյալ Նահանգները կամ ԵՄ անդամ երկրները այնքան միամիտ են, որ հավատան Նիկոլ Փաշինյանի քաղաքականությանը կամ հայկական այլևս գոյություն չունեցող ժողովրդավարությանը։ Նրանք իրենց շահերի հետապնդողն են, և նրանցից նեղանալու կամ նրանց քննադատելու որևէ խնդիր չենք տեսնում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

Զաքարյանը նշեց, որ և իշխանությունների կողմից ընդդիմադիրների նկատմամբ բռնաճնշումների և Արցախի շրջափակման հարցում Արևմուտքը լռում է․«Չեն էլ թաքցնում, որ Արցախը պետք է Ադրբեջանի կազմում լինի, Նիկոլ Փաշինյանն էլ նույնն է ասում, իսկ հետո քննարկումներում հղում են անում Փաշինյանին։ Այսինքն, հստակ երևում է, թե ինչպես է Արևմուտքը օգտագործում այս իշխանություններին։ Բնականաբար դա բխում է Արևմուտքի շահերից, որոնց ամենամեծ նպատակը ՌԴ տարածաշրջանային շահերը չեզոքացնելն է և դուրս մղելը»,-ասաց նա։

Խոսելով վերջերս ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի վերջին հայտարարությունների մասին, Զաքարյանը շեշտեց, որ ՀՀ իշխանությունները պետք է ցույց տան միջազգային հանրությանը, որ չեն կարող օբյեկտիվորեն բանակցել Ադրբեջանի ճնշման ազդեցության տակ․ «Վստահ եմ՝ եթե ՀՀ իշխանությունները Արցախի ինքնորոշման իրավունքն առաջ մղեն որպես բանակցային սկզբունքներից մեկը ԱՄՆ դեսպանը, և ընդհանրապես պաշտոնական Վաշինգտոնը, Բրյուսելը, Մոսկվան կկանգնեն Հայաստանի կողքին»,-ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

--00—ՅՄ