Արցախում դրամական աջակցության միջոցառումների 1720 շահառուներին փոխանցվել է 548,8 մլն դրամ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 7, 24News

ա

ԱՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ շարունակվում է Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման հետևանքով տնտեսության տուժած ոլորտներում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման յոթերորդ միջոցառմամբ սահմանված միանվագ դրամաշնորհ և միանվագ դրամական աջակցություն տրամադրելու գործընթացը:

2023 թվականի հուլիսի 7-ի դրությամբ միանվագ դրամաշնորհի և միանվագ դրամական աջակցության միջոցառումների շահառու 1720 տնտեսավարող սուբյեկտներին փոխանցվել է 548,8 մլն դրամ: Նշված գումարից 421,8 մլն դրամը տրամադրվել է միանվագ դրամաշնորհի միջոցառման շրջանակում գործատուների կողմից 3655 վարձու աշխատողներին վճարված եկամուտների, պահված հարկերի ու սոցիալական վճարների գումարների փոխհատուցման նպատակով:

Ս.թ. հուլիսի 7-ի դրությամբ շահառուներին կատարված փոխանցումների վերաբերյալ տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ կից​ հղմամբ:

--00—ՍՊ