Արցախում շրջափակումից տուժած 1462 շահառուներին փոխանցվել է շուրջ 376 մլն դրամ․ ՊԵԿ հաշվետվություն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News

արցախ

ԱՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ շարունակվում է Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման հետևանքով տնտեսության տուժած ոլորտներում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման չորրորդ միջոցառմամբ սահմանված միանվագ դրամաշնորհ և միանվագ դրամական աջակցություն տրամադրելու գործընթացը:

2023 թվականի ապրիլի 28-ի դրությամբ միանվագ դրամաշնորհի և միանվագ դրամական աջակցության միջոցառումների շահառու 1462 տնտեսավարող սուբյեկտներին փոխանցվել է շուրջ 376 մլն դրամ: Նշված գումարից 251,7 մլն դրամը տրամադրվել է միանվագ դրամաշնորհի միջոցառման շրջանակում գործատուների կողմից 2272 վարձու աշխատողներին վճարված եկամուտների, պահված հարկերի ու սոցիալական վճարների գումարների փոխհատուցման նպատակով:

Ս.թ. ապրիլի 28-ի դրությամբ շահառուներին կատարված փոխանցումների վերաբերյալ տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ կից հղմամբ: 

--00—ՍՊ