Արցախում տնտեսվարողները կրկնակի խախտումներ են արել․ հաստատվածից բարձր գներով ապրանքներ են վաճառել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24news

արցախ

Արցախի ՊԵԿ-ից հաղորդում են․ «2023թ. հունիսի 16-ին պետական եկամուտների կոմիտեի կողմից տնտեսավարող սուբյեկտների մոտ իրականացվել են ապրանքաշրջանառության հատուկ կարգի դրույթների պահպանմանն ուղղված հերթական հսկողական միջոցառումներ, որոնց արդյունքում 24 տնտեսավարող սուբյեկտների մոտ արձանագրվել են հաստատված գներից բարձր գներով ապրանքների իրացման 27 դեպքեր, այդ թվում` Ստեփանակերտ քաղաքում՝ 21 տնտեսավարող սուբյեկտների, շրջկենտրոններում՝ 3 տնտեսավարող սուբյեկտների մոտ։

Երեք տնտեսավարող սուբյեկտներ խախտումն արձանագրվելուց հետո նույն օրվա ընթացքում կրկին անգամ թույլ են տվել խախտումներ,- ասվում է հաղորդագրության մեջ։

--00—ՍՊ