Դրամական աջակցության միջոցառումների շահառու արցախցիներին ավելի քան 436 մլն դրամ է փոխանցվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News

արցախ

Շարունակվում է Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման հետևանքով տնտեսության տուժած ոլորտներում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման չորրորդ միջոցառմամբ սահմանված միանվագ դրամաշնորհ և միանվագ դրամական աջակցություն տրամադրելու գործընթացը:

Արցախի Հանրապետության  պետական եկամուտների հաղորդմամբ՝ 2023 թվականի մայիսի 5-ի դրությամբ միանվագ դրամաշնորհի և միանվագ դրամական աջակցության միջոցառումների շահառու 1640 տնտեսավարող սուբյեկտներին փոխանցվել է 436,4 մլն դրամ:  Նշված գումարից 303,8 մլն դրամը տրամադրվել է միանվագ դրամաշնորհի միջոցառման շրջանակում գործատուների կողմից 2849 վարձու աշխատողներին վճարված եկամուտների, պահված հարկերի ու սոցիալական վճարների գումարների փոխհատուցման նպատակով:

--00—ՍՊ