Թուրքիայի որոշ շրջաններում անտառային հրդեհներ են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 10, 24news

Screenshot_1

Թուրքիայի Իզմիր նահանգի Ալիաղա և Մենենդես շրջաններում անտառային հրդեհներ են։

Ինչպես հայտնում են թուրքական լրատվամիջոցները, հրդեհները մարելու համար 6 ուղղաթիռ, 4 ինքնաթիռ, 18 բեռնատար, 4 ջրամատակարարման մեքենա և 5 տրակտոր են աշխատում դեպքի վայրում, փոխանցում է Ermenihaber.am-ը։

«Հրդեհի ծագման պատճառները հայտնի չեն։ Ողջ կազմն աշխատում է կրակը վերահսկողության տակ առնելու ուղղությամբ։ Եղակնակը քամոտ է, ինչն էլ իր հերթին նպաստում է կրակի տարածմանը»,- նշել է Ալիաղայի շրջանի ղեկավար Զեքերիա Գյունեյը։

--00—ՅՄ