Անտառային հրդեհների համար մեղավորներին Թուրքիայում 3-10 տարվա ազատազրկում է սպառնում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 21, 24News

adde3962-6da6-4496-81d2-c0e43b3f4a06.jpg

Թուրքիայի գյուղատնտեսություն և անտառտնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլըն Twitter-ում  կատարած գրառման մեջ անդրադարձել է անտառածածկ տարածքներում հրդեհների բռնկման  մեղավորների պատժելիությանը: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Յումաքլըն մասնավորապես գրել է. «Յուրաքանչյուր անտառային հրդեհի ընթացքում միայն ծառեր չէ, որ այրվում են, ոչնչանում է ամբողջ էկոհամակարգը: Այս մեղքին մասնակից չլինե՛նք: Չմոռանա՛նք, որ անտառային հրդեհների մեղավորների համար կարևոր պատիժներ կան սահմանված»:

Նախարարը նշել է նաև, որ մեղավորները կարող են դատապարտվել մինչև 3-10 տարվա ազատազրկման, իսկ հրդեհի հետևանքով մարդու մահվան և կամ վիրավորման պարագայում կիրառվում են լրացուցիչ տույժեր:



Նշենք, որ վերջին 10 օրում Թուրքիայի 40 նահանգում 203 անտառային հրդեհ է բռնկվել:

--00—ԶՀ