Արարատ լեռան ձյան հալոցքից ուժեղ սելավ է առաջացել․ տեսանյութ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 17, 24news

Թուրքիայում անոմալ տապի պատճառով Արարատ լեռան ձյունը հալվում է, ինչն  էլ իր  հերթին առաջացրել է հեղեղումներ։

Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս Իգդիր, Աղրի և Դողուբայազիթ շրջանները հեղեղած ջրի ուժեղ հոսքին խառնվել են քարեր ու բեկորներ։ Բնակիչները հալոցքից առաջացած սելավը նկարահանել են իրենց բջջային հեռախոսներով։

--00—ՅՄ