Մոտ ապագայում Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է պայմանավորվածություն ձեռք բերվել. Ալիև

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 24, 24news

f53997d4-ee55-3ccd-9d56-2ba71c6973a0_850

Կարծում եմ, որ մոտ ապագայում Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է պայմանավորվածություն ձեռք բերվել։ Ինչո՞ւ եմ այդպես կարծում, որովհետև Հայաստանն արդեն հայտարարել է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Այս մասին չինական China Media Group մեդիա լրատվականի հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Նա նշել է, որ Հայաստանի այս հայտարարությունները իսկապես կարևոր են, որից հետո մնում է միայն փոխանցել այն թղթի վրա և ստորագրել։

Ալիևն ընդգծել է՝ եթե այն, ինչ ասում է հայկական կողմը իրական է ոչ թե իբր քաղաքական մանևր, գործընթացը ձգձգելու փորձ, ապա կարող են կնքել խաղաղության պայմանագիրը և ստորագրել այն մինչև տարեվերջ․ «Սա աշխարհաքաղաքական կարևոր գործոն է լինելու, որը վերջ կդնի երկարատև առճակատմանը, իրական խաղաղություն կստեղծի Կովկասում և կհանգեցնի բոլոր հաղորդակցությունների բացմանը»,-ասել է նա։

--00—ՅՄ