Ցանկանում ենք համագործակցել ԼՂ-ում ծագած սուր հումանիտար խնդիրները լուծելու համար. Լավրով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 25, 24news

ս

Ցանկանում ենք համագործակցել ԼՂ-ում ծագած սուր հումանիտար խնդիրները լուծելու համար, այդ մասին ՀՀ ԱԳ նախարարի հետ երկկողմ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը․

«Իհարկե, ինչպես և նախորդ օրերին, հատուկ ուշադրություն ենք դարձնում Լաչինի միջանցքի շուրջ և ընդհանուր Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորմանը։ Ցանկանում ենք գործակցել այնտեղ ծագած սուր հումանիտար խնդիրները լուծելու համար։ Դրա համար կան ռուսական խաղաղապահ զորակազմի բոլոր հնարավորությունները, բայց դա հեշտ չէ առանց կողմերի համագործակցության», - ասել է նա։ 

Ռուսական կողմը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների և Հայաստանի վարչապետի միջև եռակողմ պայմանավորվածությունների ամբողջ շրջանակի իրականացմանը, որոնք ձեռք են բերվել վերջին տարիներին։

--00—ՍՊ