Լիլի Մորտոյին մենակ տելեվիզրով եմ տեսել, ինքը մեր կուսակցության մեջ չկա. Արզաքանցյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 28, 24News

 

օօ

Ես չեմ ճանաչում իրեն, իմ կուսակցությունում էլ նման մարդ չկա։ Անդրադառնալով «Ուժը Հայրենյաց» կուսակցության ցուցակով Երևանի ավագանու ընտրություններին Լիլի Մորտոյի մասնակցությանը՝ 24News-ի հետ զրույցում նշեց կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը՝ շրջանառվող լուրը ապատեղեկատվություն որակելով։

«Իմ կուսակցությունում Լիլի Մորտո չկա և հետո սա կուսակցություն է։ Մինչև թեկնածուներն իմ հետ հարցազրույցի չնստեն, անվտանգությունը չստուգի, մինչև չիմանանք ո՞վ ա, մենք չենք ընդունում։ Դուք դերասանի անուն եք տալիս, որին ես մենակ տելեվիզրով եմ տեսել»։

Հիշեցնենք, որ քիչ առաջ ՀԺ-ը գրել էր՝ «Հայկական ժամանակ»-ին տեղեկություններ են հասել, որ Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում «Ուժը Հայրենյաց» կուսակցության ցուցակում ներառված կլինի նաև մոդել, երգչուհի, էրոտիկ լուսանկարներով հայտնի Լիլի Մորտոն:

Մերի Մանուկյան

--00—ԱՊ