ՊՆ-ում կայացել է ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության 30-ամյակին նվիրված խորհրդակցություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 29, 24News

a40acceb-d8ea-4ea8-ac0d-d0274ef936d0.jpg

Հուլիսի 29-ին ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության կազմավորման 30-ամյակին նվիրված հավաք-խորհրդակցություն։ Այս մասին հայտնում են ՊՆ-ից։

ԶՈՒ ԲՀԱ վարչության պետ, գնդապետ Սերյոժա Ստեփանյանը ներկայացրել է վարչության 30 տարիների գործունեությունը, ընթացիկ աշխատանքներն ու առաջիկայում իրականացվելիք ծրագրերը։ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը շնորհավորել է վարչության անձնակազմին հոբելյանի առթիվ ու մաղթել բարի և արգասաբեր ծառայություն։

Հավաք-խորհրդակցության ավարտին բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած մի շարք զինծառայողներ պարգևատրվել են պատվոգրերով և գերատեսչական մեդալներով։

--00—ԶՀ