Ստամբուլի ափերին 28 արկ է հայտնաբերվել․ լողափերը փակվել են

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 1, 24News

վվվվ

Թուրքիայի ռազմածովային ուժերի ստորաբաժանումները հետազոտում են Ստամբուլի մերձակայքում գտնվող սևծովյան Շիլե բնակավայրի լողափի գոտին, որի մոտ հայտնաբերվել է շուրջ 30 հրետանային արկ։ Գործողության ավարտից հետո ողջ զինամթերքը կոչնչացվի օգոստոսի 2-ին: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից:

Նշվում է, որ NTV հեռուստաալիքի տվյալներով՝ օգոստոսի 1-ին Շիլեի լողափերը փակ են եղել, անվտանգության որևէ լրացուցիչ միջոցներ չեն ձեռնարկվել։

Ստամբուլի նահանգի վարչակազմի տվյալներով՝ հուլիսի 30-ի առավոտյան ռազմածովային ուժերի ջրասուզակները Սոֆուլարի շրջանում սուզվելու ժամանակ 28 արկ են հայտնաբերել Սև ծովի հատակին։ Զինամթերքի մի մասը Շիլեի դատախազի կարգադրությամբ հասցվել է տեղի զորամաս՝ ոչնչացման համար։

Դատախազությունը հետաքննություն է անցկացնում արկերի հայտնաբերման կապակցությամբ։ Ըստ նախնական վարկածի՝ դրանք հնացած են և ոչ մի կապ չունեն Սև ծովում ուկրաինական ծովային ականների հետ։

Թուրքիայի ռազմածովային ուժերն ավելի վաղ հանրապետության ափերի մոտ քանիցս ոչնչացրել են ուկրաինական ծովային ականներ։

--00—ԼՀ