Ի՞նչ է հուշում Գուրգեն Արսենյանի անցյալը «դիվանագիտական» ապագայի մասին․ «Իրավունք»

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News

դդ

«Իրավունք» թերթը գրում է. «Ըստ մամուլում առկա տեղեկությունների` Ռուսաստանում ՀՀ դեսպան կարող է նշանակվել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության գործարար-պատգամավոր Գուրգեն Արսենյանը:

Ի դեպ, այստեղեկությունը քաղաքական կուլիսներում անցյալի կրկնության պես է հնչում: Հիշեցնենք, որ 1990-1994թթ.-ին ՀՀԿ անդամ, 1991-1992թթ.-ին` ՀՀԿ քաղաքական խորհրդի անդամ, ապա 2002 թվականից Միավորված աշխատանքային կուսակցություն հիմնադրած ու 2000-2007թթ. պատգամավոր աշխատած, այնուհետեւ 2012-2017թթ. ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունում պատգամավոր դարձած եւ հիմա էլ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսենյանի դեսպան նշանակվելու լուրեր տարածվում էին դեռեւս 2017թվականին:

Ըստ էության, ստացվում է, որ այս բաղձալի օրվան քաղաքական առումով հայտնի եւ ճկուն ճամբարափոխ Արսենյանը սպասել է շուրջ վեց տարի:

Իսկ ինչո՞վ էր նա զբաղված այս վեց տարիների ընթացքում, որպեսզի հավատացներ, թե ինչ լավ դիվանագետ կլինի նա Ռուսաստանում, կհարցնեք դուք: Իսկ փաստերն ամենեւին էլ հայ-ռուսական դաշնակցային, ռազմավարական հարաբերությունների սերտացման տիրույթում չեն, այլ ճիշտ հակառակը:

Այսպիսով՝ դեռեւս տարեսկզբին Գուրգեն Արսենյանն աչքի ընկավ իր հայտնի հայտարարությամբ՝ ընդդեմ Հայաստանում ռուսական ռազմաբազայի:

«Թուրքիան մեզ չի սպառնացել երբեք, մենք անկախ պատմության մեջ նման փաստ չունենք: Եթե ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում չլինի, Հայաստանը որեւէ վտանգ չներկայացնող երկիր է լինելու, այդ թվում նաեւ Թուրքիայի համար, եւ մենք վերածվելու ենք կողքի հարեւանի, որը ոչ մի վտանգ չի ներկայացնում, ինչպես հիմա վտանգ չենք ներկայացնում Վրաստանի եւ Իրանի համար»,-վստահ էր Արսենյանը:

Դրան հաջորդեց այն, որ Գուրգեն Արսենյանը սկսեց ՌԴ-ին մեղադրել Հայաստանին անհիմն պահանջներ ներկայացնելու մեջ: «Մենք չենք Ռուսաստանի հետ որեւէ հարաբերություն խզել կամ փչացրել, մենք չենք պայմանագիր առոչինչ արել կամ չեղարկել, պարզապես մեզ անհիմն ներկայացվող պահանջներին մենք սկսել ենք ասել` կներեք, դրանք անհիմն են»,-ասել էր իշխող խմբակցության պատգամավորը:

Այսքանից հետո մեզ մնում է մեջբերել 2013 թվականին դեռեւս ԲՀԿ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանի հնչեցրած մտքերից մեկը, ով խոստովանել էր. «Կներեք, իհարկե, պարոնա՛յք, բայց ես ռուսների մեջ «լոխ» չեմ տեսել», հետեւապես հիմա կարծել, թե վերջինիս գրկաբաց ընդունելու են իրենց երկիր, ապա առնվազն միամտություն է»:

Ավելին՝ թերթի այսօրվա համարում։ 

--00—ՍՊ