Սեպտեմբերին ռուս դիվանագետներն արդեն Սյունիքում կլինեն հյուպատոսության բացման համար

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News

Screenshot_5

Սեպտեմբերին ռուս դիվանագետներն արդեն Հայաստան կժամանեն Սյունիքի մարզի Կապան քաղաքում ՌԴ գլխավոր հյուպատոսության բացման աշխատանքները տեղում կազմակերպելու համար։ Այս մասին ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում տեղեկությունը հայտնել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների հարցերով զբաղվող չորրորդ դեպարտամենտի ղեկավար Դենիս Գոնչարը։

«Ակտիվորեն նախապատրաստվում ենք Սյունիքի մարզի Կապան քաղաքում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության լիաֆորմատ բացմանը։  Այս նախաձեռնությունը մեր երկրների առաջնորդները հաստատել են մայիսի 25-ին Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ»,-ասել է Գոնչարը։

--00—ՅՄ