Պետդեպը՝ ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդականի՝ Հայաստան այցի մասին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News

դդ

ԱՄՆ պետքարտուղարությունը պատասխանել է «Ամերիկայի ձայնի» հարցմանը ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոյի Հարավային Կովկաս կատարած այցի նպատակների ու արդյունքների մասին:

Ի պատասխան, պետքարտուղարությունից հայտնել են.

«Պարոն Բոնոն հանդիպել է հիմնական շահագրգիռ կողմերի հետ՝ աջակցելու Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին: Այս պահին չունենք որևէ այլ մանրամասներ հայտնելու համար: Մենք հանձնառու ենք շարունակել աջակցել կողմերին, ինչպես կարող ենք, քանի որ նրանք աշխատում են երկարատև և արժանապատիվ խաղաղություն կառուցելու ուղղությամբ»,- ասված է պետքարտուղարության պատասխանում։

--00—ՍՊ