Աջակցում ենք Դավիթ Իշխանյանին Արցախի գոյութենական մարտահրավերները հաղթահարելու գործում․ «Համախմբում»

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News

համախմբում

«Համախմբում» շարժման խորհուրդը ողջունում է Դավիթ Իշխանյանի ընտրությունն Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահի պաշտոնում՝ այն համարելով որպես Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու ալիևա-փաշինյանական օրակարգին Արցախի պետականության կողմից ինստիտուցիոնալ դիմադրության հստակ դրսևորում և Արցախի հանրային առողջ ուժերը համախմբելուն ուղղված կարևոր քայլ․

«Մեր գոհունակությունն ենք հայտնում այն կապակցությամբ, որ Արցախի Հանրապետության Ազգային Ժողովը այժմ նախագահում է մի քաղաքական գործիչ, ով իր գործունեությամբ մշտապես ի ցույց է դրել պետականամետ կեցվածք և նվիրվածություն մեր ազգային շահերին, և իր փորձառությամբ ընդունակ է ամրապնդել Արցախի թուլացած պետական համակարգը:

Դավիթ Իշխանյանի կողմից պետական այս կարևորագույն ինստիտուտի գործունեությունը ղեկավարելու պատասխանատվությունը ստանձնելը Արցախում առկա անվտանգային սուր ճգնաժամի պայմաններում գնահատում ենք նաև որպես քաղաքական և անձնական խիզախության դրսևորում, և հայտնում ենք մեր զորակցությունն ու պատրաստակամությունը՝ աջակցելու Արցախի առջև ծառացած գոյութենական մարտահրավերները հաղթահարելու դժվարին գործում»,- ասվում է շարժման հաղորդագրության մեջ։ 

--00—ՍՊ