Անհետաձգելի է Լաչինի միջանցքի ապաշրջափակումը. Բելգիայի ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ,  ՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News

նախ

Բելգիայի արտաքին գործերի, եվրոպական գործերի, արտաքին առևտրի և դաշնային մշակութային հաստատությունների նախարար Հաջա Լահբիբն X-ի իր հարթակում տեղեկացրել է, որ հեռախոսազրույց է ունեցել հայ գործընկերոջ`
Արարատ Միրզոյանի հետ։

«Մենք քննարկել ենք իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, մասնավորապես Լաչինի միջանցքում։ Մարդասիրական նկատառումներով  շրջափակումը վերացնելն անհետաձգելի է. այս հարցը, ի թիվս այլոց, կմանրամասնեմ Կովկաս իմ առաջիկա այցի ժամանակ»,-գրել է նա։

--00—ԼՀ