Բելգիայից Հայաստան է ժամանել մոտ 500 հազար դոլարի բեռով երկրորդ բեռնատար ինքնաթիռը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

նկար

Նախօրեին ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի շրջանակում Բելգիայից Հայաստան է ժամանել է երկրորդ ինքնաթիռը: Հայաստան է առաքվել.

  1. COVID-19- ի դեմ պայքարի անձնական պաշտպանական սարքավորումներ,
  2. բժշկական սնուցում,
  3. անզգայացման սարքեր,
  4. անվասայլակներ, օրթոպեդիկ սարքեր,
  5. հագուստ, կոշիկ, քնապարկեր և այլն:

Մոտ 500 հազար դոլարի բեռը ձեռք է բերվել Հայկական բարեգործական ընդհանուր միության միջոցներով:

--00—ԼՄ