Ալաշկերտը խոշոր հաշվով հաղթեց ԲԿՄԱ-ին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News

alaskert-750x375

ՀՊԼ 4-րդ տուրում ԲԿՄԱ-ն սեփական հարկի տակ պարտվեց «Ալաշկերտին»։

Հյուրերի կազմում 15-րդ րոպեին հաշիվը բացեց Լևան Կուտալիան։ 58-րդ րոպեին Արտակ Եդիգարյանը կրկնապատկեց իր թիմի առավելությունը։ Րոպեներ անց վրացի հարձակվողը խփեց այս խաղում իր 2-րդ գոլը,իսկ 84-րդ րոպեին Կարեն Նալբանդյանը տուգանայինից կատարած հարվածով հաշիվը դարձրեց 4։0։

Այս հաղթանակից հետո Վահե Գևորգյանի գլխավորած թիմը 7 միավորով 2-րդն է։

Աղբյուրը՝ Armsport.am:

--00—ՅՄ