Միշուստինը կայցելի Հայաստան՝ մասնակցելու ԵԱՏՄ միջկառավարական խորհրդին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 23, 24News

միշ

Օգոստոսի 24-25-ը ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը կայցելի Հայաստան՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջկառավարական խորհրդի նիստին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Նշվում է, որ հանդիպումը կանցկացվի Երևանից 50 կմ հեռավորության վրա գտնվող Ծաղկաձոր լեռնային հանգստավայրում։

«Կառավարությունների ղեկավարները նախատեսում են քննարկել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացման հարցերը միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

--00--ԼՀ