Ռազմական համագործակցությունը բարձր մակարդակի վրա է․ Բաքվում հանդիպել են Հասանովն ու Գյուլերը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News

guller-azerbaycan

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովը և Յաշար Գյուլերը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հանդիպմանը Հասանովը նշել է, որ երկու երկրների միջև ռազմական համագործակցությունը բարձր մակարդակի վրա է:

Գյուլերն իր հերթին նշել է, որ Ադրբեջան֊Թուրքիա ռազմավարական դաշինքը հիմնված է եղբայրական և բարեկամական կապերի վրա:

Քննարկվել են ռազմական, ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր:

--00—ՅՄ